Tveritina str. 54, Sverdlovskaya obl., Russia
2002-ին Սվերդլովսկի շրջանի հայկական համայնքն արդեն կազմում էր մոտ 20 000 մարդ, և Եկատերինբուրգում սեփական եկեղեցի կառուցելը դարձավ առաջնային խնդիրներից մեկը: Սուրբ Կարապետ եկեղեցու շինարարությունը սկսվեց 2004-ին և ավարտվեց 2006-ին, երբ մեծ շուքով նշվում էր Հայաստանի տարին Ռուսաստանում: Եկեղեցին կառուցվել է V-VII դարերի հայկական ավանդական ոճով, երեսպատված է Հայաստանից հատուկ բերված ծիրանագույն տուֆով: