282 Pasteur str., Mansour Building, Ground floor, Beirut, Lebanon, (961) 157 -21-21
Բեյրությում ամենահայտնի հայկական «Մայրիկ» ռեստորանը բացվել է 2003-ին և գտնվում է նորաոճ Գեմայզե շրջանում: Ռեստորանի սեփականատերերը հայտնի բեյրութահայ խոհարար Մանուչեգի թոռներն են: Եղբայրն ու քույրը, հավաքելով իրենց տատիկի բազմաթիվ բաղադրատոմսերը, բացեցին ռեստորան, որտեղ բոլոր ուտեստները պատրաստվում են բացառապես Մանուչեգի բաղադրատոմսերի համաձայն: Ճաշացանկում հատուկ ուշադրության են արժանի ոսպով աղցանը, քամած մածունը և քյուֆթան: «Մայրիկ» ռեստորանը հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի ամենասիրելի վայրերից է: