Berj Armenian Book store 422 S. Central Ave, Glendale, CA, USA, (818) 244-38-30
1989-ին բացված «Բերջ» հայկական գրախանութը գտնվում է Գլենդելի հարավային մասում՝ «Սուրբ Մարիամ» հայկական եկեղեցուց ընդամենը մի փողոց հեռավորության վրա: Տերը՝ Բերջ Տեր-Սահակյանը, մի ժամանակ հայկական խանութներ ուներ Հոլիվուդում ու Բեյրութում: «Բերջ»-ում կա հայկական գրքերի, ամսագրերի ու թերթերի լավ ընտրանի, ինչպես նաև հուշանվերներ ու ձայնասկավառակներ: