Նեգլիննայա փ. 4, 109012, Մոսկվա, Ռուսաստան, (495) 783-12-34
Միջազգային դասի հինգաստղանի հյուրանոցը գտնվում է Մոսկվայի պատմական կենտրոնում՝ Կարմիր հրապարակի ու Բոլշոյ թատրոնի հարևանությամբ՝ մայրաքաղաքի ամենամեծ առևտրային կենտրոններից՝ ԳՈՒՄ-ից ու ՑՈՒՄ-ից ոչ հեռու: Հյուրանոցի ինտերյերում նորաձև բարձր տեխնոլոգիաների ու հայ ճարտարապետության դարավոր ավանդույթների միախառնումը ստեղծում է ինքնատիպ մթնոլորտ: «Արարատ Փարք Հայաթ»-ն ունի 206 համար, որոնցից 32-ի ինտերյերը ձևավորել է հայտնի նյույորքցի դիզայներ Տոնի Չին: Երկու տարի անընդմեջ՝ 2011-ին ու 2012-ին, «Արարատ Փարք Հայաթը» արժանացավ հեղինակավոր International Hotel Awards մրցանակին «Ռուսաստանի լավագույն հյուրանոց» անվանակարգում: