Dahmetri Aramane Ave., Heshmatiye, Tehran, Iran
Սբ Վարդանանց հայկական եկեղեցին գտնվում է Թեհրանի կենտրոնական Հեշմայիթե թաղամասում, որը հայերը սովորաբար անվանում են Սարդարապատ: 20--րդ դարի 80-ականներին այստեղ մեծ թվով հայեր էին ապրում, իսկ եկեղեցի չկար: Դեհմատրի Արամանե կոչվող փողոցում գործում էր «Սահակյան» հայկական դպրոցը: Այն մեծ դահլիճ ուներ, և քանի որ այս տարածքում եկեղեցու կառուցման համար ազատ հող չկար, համայնքի անդամները որոշեցին դպրոցի դահլիճը վերակառուցել որպես եկեղեցի: Ի վերջո, եկեղեցին կառուցվում և օծվում է 1987-ին: