كليساي هوانس, Maragheh, Iran
Սուրբ Հովհաննես եկեղեցին 17-րդ դարի կառույց է, բարձր գերանածածկ ձեղունով: Այն աղյուսախառն ցեխածեփ պատերով, ներքնամասը սպիտակ ծեփված, բարձրադիր խորանաձև փորվածքներով է: 2012-ից նախկին հայաշատ Մարաղա քաղաքի կենտրոնական թաղամասում գտնվող Հայոց սբ Հովհաննես եկեղեցին ամբողջական վերանորոգվում է Իրանի Իսլամական Հանրապետության պատմական հուշարձանների պահպանման հիմնարկության կողմից` Ազգային առաջնորդարանի հետ համատեղ: