Saint Thaddeus Monastery, West Azarbaijan, Iran
Սբ Թադեոս վանքը գտնվում է Իրանի հյուսիսային շրջանում: Այն հայտնի է նաև Սև եկեղեցի(Ghara Kelisa) անվամբ: Վանքն Իրանի թերևս ամենաուշագրավ կրոնական հուշարձանն է և տեսանելի է բավական հեռվից: Նշվում է, որ այս վայրում առաջին եկեղեցին կառուցվել է մ.թ. 68-ին: Թեև այսօր կանգուն եկեղեցու որոշ հատվածներ, խորանի մի մասը թվագրվում են 10-րդ դարով, 1319-ի երկրաշարժի հետևանքով այն հիմնականում քանդվել է և վերակառուցվել 1329-ին: Շինության հիմնական մասը վերակառուցվել է 19-րդ դարում: Եկեղեցու շինությունն ու վանքապատկան համալիրի մյուս կառույցները պաշտպանվում են հաստ պարիսպներով: 2008-ին այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ սբ Ստեփանոս և Ծոր Ծոր վանքերի հետ միասին «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։