Πραξαγόρου 4 - Ν.Κόσμος, Τηλ.: 210 92 15 452, Praxagorou 4, Athina 117 45, Greece
Աթենքի սբ Կարապետ փայտաշեն եկեղեցին կառուցվել է 1922-ին Կիլիկիայից ներգաղթած հայերի կողմից: Տոն և կիրակի օրերին շինությունը ծառայել է որպես եկեղեցի, իսկ աշխատանքային օրերին` դպրոց: Եկեղեցի-դպրոցի գործունեությունը դադարեցվել է Երկրորդ համաշխարհայինի տարիներին, հետագայում վերսկսվել ու շարունակվել է մինչև 1969-ը, երբ քաղաքաշինական փոփոխությունների պատճառով շինությունը քանդվեց:
Նոր քարե սբ Կարապետի հիմքը դրվել է 1981-ի հունվարի 2-ին, իսկ հիմքի առաջին քարի օրհնման կարգը կատարվել նույն թվականի փետրվարի 22-ին: Սբ Կարապետը հավատացյալների առջև իր դռները բացեց 11 տարի անց` 1992-ին: