Αρμενικής Ορθόδοξης Εκκλησίας & Φλωρίνης - Νίκαια, Τηλ.: 210 49 15 823. Florinis ke Armenikis Orthodoxis Ekklisias, Pireas 185 42, Greece
Նիկեյայի հայ գաղթականները 20-րդ դարասկզբին վարձակալել էին մի հին շինություն և այն օգտագործում էին միաժամանակ և որպես դպրոց, և` եկեղեցի: 1929-ին նրանք հողակտոր են ձեռք բերում և նոյեմբերի 2-ին տեղի է ունենում նոր սբ Հակոբ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Հաջորդող մի քանի տարիներին, չնայած գաղթականների ֆինանսական դժվարություններին, եկեղեցու շինարարությունը շարունակվում է: Առաջին ժամերգությունը տեղի է ունեցել 1933-ի Զատկին, իսկ եկեղեցու շինարարությունը վերջնական ավարտվել է 1939-ին: