Kriezi 10, Athina 105 53, Greece
1880-ականների հայերի` Կիլիկիայից դեպի Աթենք ակտիվ ներգաղթի հետևանքով, հայկական համայնքը զգալիորեն աճում է: Համայնքի ներսում զգացվում է հավաքատեղի, եկեղեցի ունենալու կարիքը: Շուրջ 5 տարի է պահանջվում Աթենքի եպիսկոպոսից եկեղեցի կառուցելու թույլտվություն ստանալու համար: Հայկական համայնքի միջոցներով հին շինություն են վարձում և այն վերափոխում եկեղեցու: 1908-ի տեղի բնակիչների ջանքերով հողատարածք են գնում և կառուցում սբ Գրիգոր Լուսավորիչ փայտե եկեղեցին: Ներկայիս եկեղեցին կառուցվել է միայն 1935-ին և դարձել արքեպիսկոպոսարան: