Isani st, Tbilisi, Georgia
Կարմիր Ավետարան, Կարմիր վանք կամ Շամքորեցեոց սբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում: Եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում, վերանորոգվել 19-ում, իսկ 1989-ի ապրիլի 13-ին ավերվել: Ըստ պաշտոնական վարկածի պատճառը երկրաշարժն է, սակայն ըստ հայկական աղբյուրների, այն պայթեցվել է: Ներկայումս եկեղեցին կիսավեր է, իսկ գմբեթը` փլված։ Կարմիր Ավետարանն ունեցել է 40 մ բարձրություն և եղել է Թբիլիսիի ամենաբարձր հայկական եկեղեցին: