Str. Muzeul Zambaccian, 21A, Bucuresti-Sector 1, Bucuresti, 11871,România, +40 21 230 1920
Կոլեկցիոներ, արվեստագետ և, որ ամենակարևորն է, մեցենատ հայազգի Գրիգոր Հ. Զամբացիանը (1889-1962) ամբողջ կյանքի ընթացքում հավաքել է ռումինական արվեստի` գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկական արվեստի և կահույքի փայլուն նմուշներ: Այդ հսկայական հավաքածուն հետագայում 3 փուլերով նվիրել է Ռումինիային` 1947, 1957 և 1962 թվականներին: Զամբացիանի արվեստի թանգարանը բացվել է 1947-ի մարտին: