Strada Veronica Micle 13, Roman, România
Ռոմանի հայկական եկեղեցին կառուցվել է 1355 թվականով թվագրվող հինավուրց գերմանական եկեղեցու տեղում: Սբ Աստվածածինեկեղեցու զանգակատունը կառուցվել է XIX դարում: Եկեղեցին հիմնանորոգվել է 1863-1868թթ.` բավարացի ճարտարապետ Բրանդել Դագենդորֆի կողմից: Հավանաբար այս ընթացքում են նկարվել սրբապատկերները, որոնցում հսկայական է հայկական ազդեցությունը: Եկեղեցու հնագույն սրբապատկերը թվագրվում է 1797 թ.: Կոմունիստական շրջանում հայերը լքել են տարածքը, ու եկեղեցին փակվել է: Ճարտարապետական յուրօրինակության ու գեղեցկության շնորհիվ այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար: