Strada Armenească, București, România, +40 21 314 0208
Բուխարեստում հայերն առաջին եկեղեցին` Բըրըթիա/Եղբայրություն, կառուցեցին 1581-1629թթ., այն հավասարապես ծառայում էր ուղղափառ եւ կաթոլիկ հավատացյալներին: Երբ 1638-ին այն անցավ կաթոլիկ եկեղեցու տնօրինությանը, ուղղափառ հայերը կառուցեցին մեկ այլ` փայտե եկեղեցի: Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց ներկա եկեղեցին կառուցվեց 1911-1915թթ. նույն տեղում, ճարտարապետ Գրիգոր Չերքեզի նախագծով: