Շարդեն փողոց
2004-ին Թբիլիսիում բացվեց անվանի հայ կինոռեժիսոր ու արվեստագետ Սերգեյ Փարաջանովի 80-ամյակին նվիրված հուշարձանը: Այն գտնվում է Շարդեն փողոցում՝ հին քաղաքում: Հեղինակը վրացի քանդակագործ Վաժա Մեկաբերիձեն է: Յուրօրինակ «թռչող» հուշարձանն արված է ըստ Յուրի Մեչիտովի հայտնի «Թռիչքի ժամանակ»լուսանկարի, որտեղ թբիլիսյան փողոցներից մեկում պատկերված է ցատկելով վազող Փարաջանովը: