Saint Mary Magdalene Armenian Apostolic Church Kindermans str., 1A, 1050 Ixelles,Brussels, Belgium
20-րդ դարի 80-ական թվականների սկզբին Հայկական եկեղեցիների հիմնադրամը սկսեց գումար հավաքել՝ Բրյուսելում հայկական եկեղեցի կառուցելու համար: Շենքը նախագծեցին ճարտարապետներ Հայկ Մարդիկյանն ու ինժեներ Ժակ Կուպելյանը: Երկուսն էլ նույն ներշնչանքի աղբյուրն ունեին՝ Ախթամար կղզու Սուրբ խաչ վանքը: Եկեղեցին կառուցելու թույլտվությունը պաշտոնապես ստացան 1985-ին: 1990-ին բոլոր աշխատանքներն ավարտվեցին, ու մայիսի 6-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն հանդիսավոր կերպով օծեց այն: