Cafeteria «Armenia» Calle del Carmen, 3, 28013, Madrid, (915) 21 54 41
Փոքրիկ, հարմարավետ սրճարանը գտնվում է Մադրիդի հենց կենտրոնում՝ Պուերտա դել Սոլ հրապարակի հարևանությամբ: Չնայած անվանմանը՝ կերակրացանկում հայկական քիչ բան կա՝ բաստուրմայով ձվածեղ, գաթա հիշեցնող խորիզով բլիթներ ու կոնյակ: Այստեղ մատուցում են հիմնականում դասական իսպանական նախուտեստ՝ տապաս, ու մադրիդյան խոհանոցի տիպիկ ճաշեր, օրինակ՝ ոլոռով կոսիդո կամ սխտորով սուպ: