Statua di S. Gregorio Illuminatore
Հայերի գլխավոր սրբի հուշարձանը Վատիկանում 5,7 մ բարձրություն և ավելի քան 26 տ քաշ ունեցող մարմարյա քանդակ է: Հեղինակն ազգությամբ հայ ֆրանսիացի քանդակագործ Խաչիկ Ղազանչյանն է: Հուշարձանը բացվել և օծվել է Հռոմի Պապ Յոհան Պետրոս II-ի կողմից 2005-ի հունվարի 19-ին: Գրիգոր Լուսավորչի հուշարձանի բացման արարողությանը մասնակցել է հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս կիլիկիացի Ներսես Պետրոս ԺԹ Թամրունին: Հուշարձանի կանգնեցումը զուգակցվել է Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հետ: Քանդակը գտնվում է Վատիկանի հյուսիսային բակում՝ Սուրբ Պետրոսի Տաճարի արտաքին որմնախորշերից մեկում: