Holy Trinity Armenian church 920 Progress Ave., Toronto, ON M1G 3T5, Canada, (416) 431-30-01
Հայ Առաքելական Եկեղեցու Կանադայի թեմը ստեղծվել է 1928-ին: Այդ տարիներին տեղի հայկական համայնքը չուներ սեփական եկեղեցի և ստիպված էր կրոնական արարողություններն անց կացնել Տորոնտոյի Սուրբ Երրորդություն կաթոլիկ տաճարում: 1953-ին սփյուռքահայության բազմաթիվ նվիրատվությունների շնորհիվ հավաքվեց Սկարբորոյում սեփական եկեղեցի կառուցելու համար անհրաժեշտ գումարը: Տորոնտոյում առաջին հայկական եկեղեցին կոչվեց Սուրբ Երրորդություն՝ ի նշան շնորհակալության Սուրբ Երրորդություն տաճարի, որ 25 տարի ապաստան էր տվել հայկական համայնքին: