St. Gregory the Illuminator Armenian Catholic Church 100 Northdale Rd., Toronto, ON M2L 2M1, Canada, (416) 444-99-24
Տորոնտոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական կաթոլիկ եկեղեցու համայնքը ստեղծվել է 1973-ին: Այդ տարիներին եկեղեցին չուներ սեփական շենք, և համայնքը երկար ժամանակ արարողությունները կատարում էր քաղաքի տարբեր կաթոլիկ եկեղեցիներում: Այդպես շարունակվեց մինչև 1993-ը, երբ կանադահայերի ջանքերով Նորթդեյլ Ռոուդում կառուցվեց եկեղեցու ներկայիս շենքը: