3655 S Durango Dr, Las Vegas, NV 89147, USA, (702) 685-18-75
2006-ին Լաս Վեգասում բացվեցին «Զեյթուն» ռեստորանն ու հարակից փոքր մթերային խանութը: Անունն արդեն հուշում է, որ այստեղ կարելի է գնել Ամերիկայում դժվարամատչելի միջերկրական մթերք՝ զեյթունի ձեթ, համեմունք և, իհարկե, հայկական բաստուրմա, պանիր ու չորացրած մրգեր: Ռեստորանն աշխատում է ամեն օր 09:00-ից մինչև 16:00: Ճաշացանկում կա իսկական հայկական տոլմա, լոլիկով, վարունգով ու թարմ սոխով «Շիրազ» աղցան, փախլավա: