Armenian square, New Smyrna, Athens, Greece
1998-ի հունիսի 11-ին Աթենքում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված հայերի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հուշարձանը ունի զանգի տեսք, որը խորհրդանշում է հայերի կարոտը և հայրենի երկիր վերադառնալու ձգտումը: Հուշարձանի հեղինակ հույն քանդակագործ Վասիլիս Կապադայիսի կարծիքով զանգի փոսերն ու ճաքերը մարմնավորում են հայերի ծանր ու դժվար կյանքը Ցեղասպանության տարիներին: