Parque de Las Colectividades, Rosario, Santa Fe, Argentina
2005-ի հուլիսի 30-ին արգենտինական Ռոսարիո քաղաքում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղադրվեց հուշատախտակ, որը նվիրված էր հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին: Գրությունում ասված է. «Ռոսարիո քաղաքի հայ համայնքից՝ թուրքերի կողմից իրականացված 1500 000 հայերի ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ, 1915-2005»: Հուշատախտակը գտնվում է Լաս Կոլեկտիվիդադես հասարակական զբոսայգում՝ Պարանա գետի ափին: