Chentsov str. 57, Rostov-on-Don, Russia, (863) 251-07-06
Սուրբ Կարապետը Դոնի Ռոստովի միակ գործող հայ առաքելական եկեղեցին է, որ պահպանվել է նախկինում քաղաքի Դոնի Նախիջևան անունը կրող թաղամասում: Շինարարությունը սկսվել է 1875-ին ու ավարտվել 1881-ին: Եկեղեցու կառուցման համար գումարը կտակել էր նախիջևանցի բարեգործ Ակյուլինե Ալաջալյանը: