ArmanitolaRd, DhakaCity, Bangladesh
Դեռ XVIII դարում առաջացած Դաքայի հայկական համայնքը հիմնականում առևտրով է զբաղվել: Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավոր Ագբար I Մեծը հայերին թույլ տվեց ազատորեն դավանել իրենց կրոնին: Տաճարի կառուցման համար գումար էր հավաքում Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը: Տաճարը կառուցվել է 1781-ին գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում: Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, ով հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցին: Այսօր հայկական եկեղեցին Դաքայի ամենահին շինություններից մեկն է: Քանի որ այսօր Դաքայում հայեր այլևս չկան, եկեղեցին չունի մշտական վանահայր և այդ պատճառով ժամերգություններ անցկացնելու համար տարին երկու անգամ Ավստրալիայից այստեղ է գալիս հայոց արքեպիսկոպոսը: