415 E. Broadway, Suite 102, Glendale, CA 91205
1970-ականների վերջում Լոս Անջելեսում բացվեց տեղի հայ համայնքի առաջին ամսագիրը` Abril-ը: Շուտով դրա հիման վրա ստեղծվեց նույնանուն հրատարակչություն, իսկ հետո նաև Abril Books գրախանութը: 1990-ականներին, երբ Գլենդելում հայկական մեծ համայնք հիմնվեց, խանութը նույնպես այնտեղ տեղափոխվեց: Այսօր Abril Books-ում կարելի է գտնել հայ հեղինակների հայերեն և անգլերեն մեծ քանակությամբ գրքեր, որոնք հրատարակվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում (դասագրքեր, պատմական, գեղարվեստական, արվեստի մասին գրքեր): Բացի այդ, կան պաստառների, բացիկների, երաժշտական ձայնասկավառակների և տեսաերիզների բաժիններ: