Wiener Mechitharisten-Kloster, Mechitaristengasse 4, AT-1070 Wien, Österreich, Tél.: + 43 01 523 64 17
XIX դարի սկզբում Մխիթարյանների հայկական միաբանության որոշ անդամներ Վենետիկից տեղափոխվեցին Վիեննա: 1810-ին Կապուցինների միաբանությանը պատկանող շինություններում նրանք հիմնեցին Մխիթարյանների Վիեննայի վանքը, որ կառուցվեց 1830-ականների վերջին: Շուտով սբ Ղազարի կղզու վանքի հետ զուգահեռ Վիեննայի վանքը դարձավ աշխարհում հայկական ամենախոշոր մշակութային կենտրոններից մեկը: Վանքում պահվում է հսկայական դրամագիտական հավաքածու, որը ներառում է 10 000 հայկական մետաղադրամ, և հայ նկարիչների կտավների մեծ հավաքածու: Սակայն ամենահետաքրքիրը Վիեննայի Մխիթարյանների գրադարանն է, որն ունի ավելի քան 2 800 ձեռագիր և 170 000-ից ավելի հին և ժամանակակից տպագիր հրատարակություններ: Վանքում նաև պահված են հայկական թերթերի և ամսագրերի բազմաթիվ նմուշներ: