8A Tosbag Sokak, Istiklal Caddesi, Galatasaray, Istanbul
Տեղակայված լինելով Ստամբուլի ամենահայտնի Գալատասարայ թաղամասում՝ փոքրիկ սրճարանը ուշադրություն է գրավում նախևառաջ իր տիրոջ՝ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի անվան շնորհիվ: Սրճարանում մշտապես հերթեր են՝ հաշվի առնելով փոքր մակերեսը: Ալկոհոլային խմիչքներ այստեղ չկան, սակայն մեծ հարգանք են վայելում այստեղ մատուցվող հնդկական թեյը, թուրքական սուրճը, տաք շոկոլադը: Բարձր է գնահատվում նաև խոհանոցը, որի մենյուն ներառում է սպագետի, քեբաբ, ռավիոլի, սենդվիչներ և «Արա» սրճարանի գլխավոր «չամիչը»՝ ամենուր պատերին կախված լուսանկարիչ Արա Գյուլերի սև-սպիտակ ֆոտոները: Ի դեպ, նրան անձամբ այստեղ հնարավոր է հանդիպել գրեթե ամեն օր: Սրճարանում հաճախ են կազմակերպվում նաև կինոդիտումներ, այլ լուսանկարիչների ու նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ: Սրճարանի վերնահարկում էլ գտնվում է Լուսանկարների թանգարանը՝ նույն Արա Գյուլի աշխատասենյակը: