Ամսագիր Դեկտեմբեր 2013 Իտալացի տղայի երգը

02 Դեկտեմբեր 2013, 13:17
215 |

Իտալացի տղայի երգը

Մի քանի տարի առաջ իտալացի պատկերապատող Պաոլո Կոսսին հրատարակեց «Մեծ եղեռն» գրաֆիկական նովելը, որտեղ, ինչպես կարելի է կռահել վերնագրից, նա անդրադարձել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Զարմանալի չէ, որ Կոսսին արդեն երկու անգամ այցելել է Հայաստան՝ մասնակցելով Երևանի պատկերապատման միջազգային փառատոնին: Մեր խնդրանքով հեղինակը վերարտադրեց իր տպավորությունները Երևանից՝ պատկերների և կարճ նկարագրությունների տեսքով:

Հայաստան կատարած ճամփորդությունն ինձ պարգևեց այնպիսի զգացումներ, որ չէի ունեցել աշխարհում ոչ մի տեղ: Երևի գաղտնիքն այն է, որ այս երկիրը մշտապես գտնվում է անցյալի ու ապագայի միջև:

Կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցի
Քայլում ես փողոցով ու հանկարծ նկատում այս փոքրիկ հնամյա եկեղեցին՝ կտրված ամեն ինչից, բայց միաժամանակ ամեն ինչի կենտրոնը: Թվում է՝ Երևանի կենտրոնի հենց այս վայրում ժամանակը կանգ է առել: Ընդհանրապես, հիանում եմ հայկական եկեղեցիներով, այդպիսի ներդաշնակ ճարտարապետություն աշխարհում գրեթե չկա:

Դուդուկ
Ծիրանի փայտից պատրաստված տիպիկ հայկական փողային գործիք է: Նրա արձակած ձայնը նման է հնչյունային պոեզիայի, որը պատմում է հայ ժողովրդի վշտի մասին:

Եղեռնի հուշարձան
Այս վայրի սրբությունը զգացվում է գրեթե ֆիզիկապես: Կառույցն այնպիսին է, որ հիշողության էներգիան կարծես գտնվում է ամեն քարի մեջ: Շատ ուժեղ զգացում ունեցա, երբ ներս մտա, մոտեցա անմար կրակին: Սիրտս երբեք այդքան ուժեղ չէր բաբախել:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով