01 Մարտ 2013, 17:14
2399 |

Չծխցրեց

Մենք շփվեցինք այդ սկզբունքային վայրերից մի քանիսի ղեկավարների հետ, պարզելու, թե ինչ ազդեցություն է թողնում ծխելու արգելքը իրենց գործի վրա:

Green Bean

Այս «արտասահմանյան թեքում» ունեցող սրճարանի հիմնադիրները դեռ ամենավաղ փուլում, երբ մտածում էին Երևանում գործ սկսելու մասին, հստակ որոշել էին, որ այն պետք է լինի նոր ու հետաքրքիր: Օրինակ՝ «չծխող» սրճարան բացել: Այդպես ծնվեց «Կանաչ հատիկը»: Green Bean-ում աշխատում են, որ ամեն ինչ էկոլոգիա- պես մաքուր լինի, որ սրճարանը իսկական «կանաչ» վայր լինի: Օրինակ՝ ընդհանրապես չեն օգտագործվում իրեր պլաստիկից: «Եվ, իհարկե, չենք ծխում, — ասում է սրճարանի մենեջեր Նուշիկ Քելեջյանը: — Ի զարմանս մեզ, սկզբում այդքան էլ դժվար չէր: Իհարկե, հաճա- խորդները ավելի քիչ էին, բայց դատարկ երեկոներ գրեթե չենք ունեցել...

RetroCafé

Կասկադի Retro-ն շատ ծխողների սրճարան էր: Այստեղ գալիս էին զրուցելու, աշխատելու, սուրճ խմելու ու այս ամենը` ծխելով: Սակայն տարածքի փոքր ծավալներից չես փախչի. «Բայց մեր տարածքը բավականին փոքր է, ամռանը դեռ ոչինչ` բացօթյա մասը կա, բայց ձմռանը ներսում մեկ-մեկ կարծես թոնրատան օդ լիներ: Դրա համար որոշեցինք Կասկադի Retro-ի փակ հատվածը դարձնել միայն չծխողների համար», — բացատրում է մենեջեր Եվգինե Կարապետյանը, հավելելով, որ երեք ամիս առաջ՝ հենց ամառային սրճարանը փակվեց, Մաշտոցի պողոտայի վրա բացվեց սրճարանի ավելի խոշոր մասնաճյուղը, որտեղ ծխել կարելի է: Բայց Մաշտոցի մասնաճյուղում էլ մի սրահ կա չծխողների համար է. «Միշտ աշխատում ենք մարդկանց ընտրու- թյան հնարավորություն տալ»...

Eco Pub

Պատկերացրեք մարդկանց, որոնք շատ են սիրում փաբ գնալ, բայց հեչ չեն սիրում ծխախոտի ծուխը: Երևանում էդպիսի մարդիկ կամ պիտի դադարեն Փարպեցու վրա երևալ, կամ՝ իրենց փաբը բացեն: Այս փաբի հիմնադիր տնօրենները ընտրեցին երկրորդ տարբերակն ու այդպես հայտնվեց Eco Pub-ը...

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով