Ամսագիր Մարտ 2013 Արվեստ վաճառելու արվեստ

01 Մարտ 2013, 16:24
98 |

Արվեստ վաճառելու արվեստ

Ոլորտում նորմալ վիճակ կլինի այն ժամանակ, երբ յուրաքանչյուր իրենից արժեք ներկայացնող արվեստագետ կարողանա իր տեղը գտնել այդ ոլորտում

Առաջին փորձեր

Հայաստանյան արտ-շուկայի առաջագնացներից մեկը՝ Նազարեթ Կարոյանը դեռ 1987 թվականին սկիզբ առած «3-րդ հարկ» արտ-խմբի անդամն էր: Նրա խոսքերով, խմբի գործունեության մեջ երկու մոտեցում էր իշխում, առաջինը՝ շարժում, էներգետիկա, գործունեություն, երկրորդը՝ կառուցվածք, բյուրեղացում, կարգավորում, որի հիմնական կրողը նա էր. «Երբ արտ-խմբի ակտիվությունը սկսեց ակնհայտորեն նվազել և տարրալուծվել, ես որոշեցի գնալ իմ ճանապարհով: Հնարավոր չի անընդհատ շարժում ունենալ, այն մարելու հատկություն ունի, ու թեև դժվար ժամանակներ էին գալիս, կյանքը պետք է շարունակվեր, և ես ընտրեցի մասնավոր պատկերասրահ հիմնելու ճանապարհը»: Կարոյանը կուտակեց 7-8 արվեստագետների աշխատանքներից բաղկացած հավաքածու և սկսեց փնտրել տնտեսական հիմք ունեցող գործընկերների, ովքեր կվստահեին իր փորձին և միասին կկարողանային իրականացնել նպատակը: Իր համախոհը դարձավ «3-րդ հարկի» նկարիչ Կարապետ Թերզյանը (Կարո), իսկ տնտեսական առումով իրենց ներդրումը կատարեցին ռեժիսոր Արմեն Մազմանյանը, պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը և ևս մի քանի հոգի, ովքեր ստեղծեցին «Գոյակ» կոմերցիոն ստեղծագործական-առևտրային ասոցիացիան, որի նախագծերից մեկն էլ հենց պատկերասրահի հիմնումը եղավ: Այդ ժամանակ Կարոյանը արդեն շուրջ 40-45 նկարիչների մոտ 250 աշխատանք էր հավաքել և 1991-ի աշնանը Նկարիչների միությունում բացվեց առաջին մեծ ցուցահանդեսը: Ի դեպ՝ նույն այդ թվականին Երևանում՝ իր սեփական տան նկուղում, «Կռունկ» անունը կրող առաջին պատկերասրահը բացեց Արմեն Մկրտչյանը...

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով