Ամսագիր Հունիս 2015 Ժամը ժամից անցավ

14 Սեպտեմբեր 2015, 11:54
1465 |

Ժամը ժամից անցավ

Շարունակում ենք ուսումնասիրել Երևանի հին գործարանները: Այս անգամ մեր ուսումնասիրության թիրախը մի գործարան է, համամիութենական հեղինակություն, որը բարի անուն, ուժեղ և անբեկանելի աշխատանքային ոճ և ինքնատիպ դիմագիծ ուներ: Երևանի ժամացույցի գործարանը՝ լավագույններից մեկը Խորհրդային Միությունում:

Խոսուն փաստ. ժամացույցի 15 հսկայական գործարան ունեցող ԽՍՀՄ ամբողջ տարածքում միայն երկու քաղաք կարող էին հպարտանալ մեկից ավելին ունենալու պատվով՝ Մոսկվան ու Երևանը:

Ժամացույցի գործարանի նախկին աշխատա-կից և արտադրական բաժնի պետ պարոն Գագիկը հպարտությամբ է նշում, որ Հայաս-տանից Չինաստան ընկած տարածքում այլևս ոչ մի ժամացույցի գործարան չկար, հետո նա-յում կողքերը և ցավով արձանագրում.

— Հիմա միայն սա է մնացել:

Տարեկան 5 միլիոն արտադրանք թողարկող և 2500 աշխատակից ունեցող այս գործարանի ժամանակակից տեսքը խոր ափսոսանքից բացի ոչինչ չի առաջացնում: Գործարանի համար կառուցված 11 շինություններն այսօր հիմնականում դատարկ են, բացառությամբ մի քանիսի, որոնք հանձնված են վարձակա-լության մասնավոր անձանց:

Դատարկ պատերի մեջ անկանոն դասավոր-ված հսկայական վառարանների ու հաստոց-ների շարքի վերջում՝ ապակու տակ խնամ-քով դասավորված պարգևները գործարանի լավագույն ժամանակներից պահպանված միակ վկաներն են, որոնք, ի դեպ, այստեղ չէին էլ լինի, եթե աշխատակիցները չհսկեին վերջիններիս ապահովությունը:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով