Ամսագիր Հունիս 2015 Տոն, որը միշտ քեզ հետ է

14 Սեպտեմբեր 2015, 11:42
1302 |

Տոն, որը միշտ քեզ հետ է

Հանրահայտ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատմում է այն մասին, թե ինչու է Ներքին Չարբախը լավագույն վայրը ամբողջ աշխարհում, իսկ Երևանն ընդհանրապես՝ տոն, որը միշտ իր հետ է:

Մանկությունս անցել է Ներքին Չարբախում, որն ինձ համար աշխար-հի կենտրոնն է, յուրահատուկ աշխարհի մայրաքաղաքը՝ Հայաստանի մայրաքաղաքի ներսում:

 Մեր բակը սովորական, պարզ, հայկական, գեղեցիկ բակ է, որտեղ ամեն մի քարն իմ մեջ քաղցր հիշողություն է առաջացնում: Մինչև այսօր էլ Երևանում ես այստեղ եմ անցկացնում իմ ժամանակը: Այս-տեղից են իմ մանկության ընկերները, ովքեր առայսօր ինձ համար թանկ ու անփոխարինելի մարդիկ են, այստեղ եմ առաջին անգամ սի-րահարվել, հիասթափվել, խորհել, զգացել երջանկության բերկրանքն ու կյանքի դժվարությունները:

Ավարտել եմ Ներքին Չարբախի թիվ 99 դպրոցը: Դպրոցում լավ էի սովորում, և ամեն չարաճճիություն քողարկվում էր իմ գերազանցիկու-թյան քողի տակ:

 րկու տատիկ ունեմ, երկուսն էլ Երևանում են ապրում: Երկուսից էլ մեծ սեր է հորդում, երկուսին էլ անսահման սիրում եմ: Երբ մայրս զբաղ-ված էր լինում, մեզ՝ ինձ և եղբորս, տատիկներս էին խնամում, նրանց հետ կապված հաճելի հիշողություններ ունեմ:

Առանցընկերների, իհարկե, կյանքըբոլորովինայլկլիներ: Նրանք գալիս են Գերմանիա, ես եմ հաճախ գալիս Հայաստան, հնարավորու-թյան սահմաններում շատ ժամանակ եմ տրամադրում նրանց, այնպես որ, ժամանակն ու որևէ իրադարձություն չեն կարող վատ ազդել մեր ընկերության վրա, ավելին ասեմ՝ հին գինու պես մեր ընկերությունը գնալով քաղցրանում է:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով