Ամսագիր Ապրիլ 2015 Չտեսնված հուշարձան

15 Ապրիլ 2015, 09:55
2143 |

Չտեսնված հուշարձան

1965 թվականի ապրիլին հայտարարվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մրցույթ: Հայտարարության մեջ ասվում էր. «Կոթողը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը, վերապրելու, առաջադիմելու անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան՝ ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915թ. Մեծ եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակի»: Կազմվեց ստեղծագործական թիմ, որն էլ պետք է ավարտին հասցներ կոթողի նախագիծը: Ղեկավար նշանակվեց նկարիչ-քանդակագործ Վան Խաչատուրը, մյուս անդամները Սաշուր Քալաշյանն ու Արթուր Թարխանյանն էին:

Վան Խաչատուր.
«Մենք առաջին տարբերակը գերեզմանային էինք նախատեսել: Նույն տեղում՝ հարթակի մեջ, 9 մետր խորությամբ հսկայական խաչ էր, ժողովուրդը պետք է աստիճաններով իջներ էդ խաչի մեջ: Պատկերացնում էինք մի մեծ գերեզման, վրան էլ՝ զանգակատուն: Իսկ մուտքի մոտ՝ որպես վրեժի խորհրդանիշ, Վարդան Մամիկոնյանի արձանը:

Առաջարկել էինք հուշարձանի ամբողջ տարածքը ծածկել մազութով, որպեսզի հետագայում բուսականություն չաճեր, այնուհետև լցնել Ծիծեռնակաբերդի բլրին թափված ժանգոտ քարաբեկորներ՝ շեշտելու Դեր-Զոր անապատի ամայությունն ու սարսուռը: Գլխավոր տարրը՝ խաչը, որոշել էինք փորել գետնի մեջ:

Պատերին ամբողջությամբ խաչքարեր էին լինելու: Մարդիկ՝ մոմերը ձեռքին, աստիճաններով պետք է իջնեին խաչի մեջ: Հիմնական գաղափարը խաչված ազգն էր: Սակայն այս տարբերակը մերժվեց: Ոչ թե ցեղասպանության, այլ վերածննդի հուշարձան էին ուզում:

Սկսեցինք այլ տարբերակ մշակել Սգո պատի համար բազմաթիվ տարբերակներ առաջարկեցինք, բայց ամեն անգամ Քոչինյանը մերժում էր՝ պաճտառաբանելով, թե վերածնվող հայ ժողովրդի քանդակներ են պետք: Որոշեցի սյուժետային պատկեր չանել: Այսինքն՝ պատկերային շարքով ցույց չտալ, թե ինչպես է եղել, հիմա ինչպես է, ինչպես է լինելու:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով