19 Նոյեմբեր 2014, 12:33
5667 |

Նոր ու անակնկալ զուգերգ

Զուգերգը կոչվում է «Do What You Do», տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը: Սոնան նշեց, որ երկար քննարկումների արդյունքում սկզբում որոշված էր տեսահոլովակը նկարել Պալմա Դե Մայորկայում, որտեղ այժմ ապրում է Քևինը: Տարբերակների մեջ կար նաև Գերմանիան, սակայն ի վերջո տեսահոլովակի նկարահանումները տեղափոխվեցին Երևան:

Սոնան պատմում է, որ երբ նրան առաջարկեցին կատարել երգը, տարաձայնություններ առաջացան, քանի որ համաhեղինակներից մեկը գտնում էր, որ այս երգը չի կարող կատարել սպիտակամորթ երգչուհի: Սակայն ծանոթանալով նրա ձայնային տվյալներին՝ ասաց, որ ավելի լավ տարբերակ չէր էլ կարող լինել:
Շուտով կսկսվեն տեսահոլովակի նկարահանման աշխատանքները և մինչև Նոր տարի այն կհանձնվի հանդիսատեսի դատին:

 

Այս թեմայով