17 Հոկտեմբեր 2014, 17:16
22126 |

Արամ MP3-ը նոր տեսահոլովակ կներկայացնի

Հայտնի շոումեն, երգիչ Արամ MP3 «Եվրատեսիլ» մրցույթից հետո ժամանակավոր դադար էր վերցրել։ Ինչպես պարզվեց, այս ամբողջ ընթացքում նա աշխատում էր իր նոր տեսահոլովակի վրա, որի պրեզենտացիան տեղի կունենա հոկտեմբերի վերջին։ Երգի բառերի հեղինակը Գարիկ Պապոյանն է, երաժշտությունը գրել է հենց ինքը՝ Արամ MP3-ը, դե իսկ երաժշտական ձևավորմամբ զբաղվել է Լիլիթ Նավասարդյանը։ Արամի խոսքերով, նոր տեսահոլովակը ոչնչով չպետք է զիջի «Եվրատեսիլում» ներկայացված երգին։ Նա ավելացրեց, որ նոր աշխատանքը նրան անչափ դուր է գալիս, քանի որ այստեղ նա ներկայանում է բոլորովին այլ կերպարով։

Այս թեմայով