12 Սեպտեմբեր 2014, 19:33
6017 |

Արսեն Ջուլֆալակյան՝ աշխարհի չեմպիոն

75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչում պայքարեց խորվաթ Նևեն Զուգայի հետ: Առաջին մրցափուլում հայ ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով: Երկրորդ մրցափուլում խորվաթ ըմբիշը դիմեց կոշտ պայքարի՝ կիրառելով գլխով հարվածներ, սակայն Արսեն Ջուլֆալակյանը վստահորեն դիմադրեց և պահպանեց առավելությունը՝ առաջին անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հիշեցնենք, որ առաջին գոտեմարտում Արսեն Ջուլֆալակյանը վստահ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլվին Մուրսալիևի նկատմամբ, 1/8 եզրափակիչում՝ 12։1 հաշվով պարտության մատնելով ավստրիացի Ֆլորիան Մարխլին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ գտնվել մեքսիկացի Խուան Էսկոբարից։ Եզրափակիչի ուղեգրի համար Ջուլֆալակյանը պարտության էր մատնել վրացի Զուրաբի Դատունաշվիլին։

Աղբյուր՝ www.sport.news.am

Այս թեմայով