21 Օգոստոս 2014, 15:37
4733 |

ՄՀՀ-ի բախտը որոշվեց

Հաշվի առնելով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ի' պետության առջև 10 մլրդ 207 մլն դրամի (շուրջ 25 միլիոն դոլար) չափով վարկային պարտքի տեսքով պարտքերը և այլ պարտքեր, ՄՀՀ–ի ընդհանուր պարտքը կազմել է 10 մլրդ 400 մլն դրամ (25.5 միլիոն դոլար)։ Արդյունքում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը պարտքերի դիմաց փոխանցվել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը։ Համալիրն ընդհանուր առմամբ վեց անգամ դրվել է հարկադիր աճուրդի, սակայն այդպես էլ չի վաճառվել։ Վերջին անգամ աճուրդը նշանակվել է օգոստոսի 11–ին և պետք է ավարտվեր օգոստոսի 21–ին։ Աճուրդի շրջանակում կրկին գնման որևէ հայտ չի եղել։

Համալիրի ընդհանուր մակերեսը 46335.7 քմ է' չհաշված օժանդակ շինությունները և լողավազանը։ Համալիրի տարածքում կա նաև սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87 քմ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կառուցվել է 1983-ին։ Բացումից մեկուկես տարի անց համալիրում բռնկված ուժեղ հրդեհից հետո ՄՀՀ–ն փակվեց մինչև վերակառուցում 1987-ի վերջ։ 1999-ին, հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի ժամանակ զոհվեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, համալիրը կոչվեց նրա անունով։

Այս թեմայով