20 Օգոստոս 2014, 14:12
1659 |

Ինչպե՞ս բանակցել

«Ռազմավարական Բիզնես» կրթական եւ խորհրդատվական կենտրոնը «Բանակցության երեւանյան կենտրոնի» եւ «Երևան փրոդաքշնսի» հետ համատեղ կազմակերպել էր սեմինար «Բիզնես Բանակցություններ» թեմայով: Սեմինարը ներկայացնում էր բանակցությունների վարման համակարգված եւ ռազմավարական մոտեցումները: Բանախոսն էր Բանակցության երեւանյան կենտրոնի կոմիտեի անդամ, ուսուցանող Նշան Մաթեւոսյանը: Նա ներկայացրեց բանակցություններ վարելու մոդելները եւ բիզնես բանակցություններ տանելու պրակտիկ խորհուրդներ:Նմանատպ սեմինարները պարբերական են, ու կրկնվելու են երկու շաբաթը մեկ:

Այս թեմայով