28 Հուլիս 2014, 22:09
5810 |

Խաղաղություն աշխարհին

Խաղաղությունը, ի տարբերություն պատերազմի, ավելի բարձր ձայն ունի։ Սա էին պնդում  Սիրահարների այգում «Խաղաղության ձայներ» միջոցառման կազմակերպիչները։ Երկրորդ անգամ անցկացվող յուրօրինակ միջոցառման գլխավոր նպատակն է երաժշտության միջոցով կողք կողքի կանգնեցնել հակամարտող պետությունների երաժիշտներին։

Աշխարհի 10 պետություններից Հայաստան էին ժամանել շուրջ 60 պրոֆեսիոնալ և սիրողական մակարդակի երաժիշտներ՝ իրենց հետ բերելով երաժշտական նոր որակ, նոր ուղղություններ ու գործիքներ։  Իտալիայից, Պորտուգալիայից, Խորվաթիայից, Լիտվայից, Լեհաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Հյուսիսային Իռլանդիայից ժամանած երաժիշտներն ու հայաստանցի իրենց գործընկերները գրեթե մեկ շաբաթ անց են կացրել Գեղամա գեղեցկուհու ափերին՝ ուսումնասիրելով միմիանց գործերն ու մշակելով յուրօրինակ միքսեր։ Մեկ շաբաթում հակամարտությունների ազդեցությունն իրենց մաշկին զգացած երաժիշտները մշակել են խաղաղության ծրագիր, կազմել մեծ ֆոլկ խումբ ու, միաձուլելով տարբեր ազգերի ֆոլկլոր երաժշտությունը, մարտահրավեր նետել ազգային ատելության ու առհասարակ էթնիկ հողի վրա հիմնված հակամարտություններին։

Հետաքրքիր փորձի արդյունքում բելառուսները, իտալացիներն ու անգլիացիները կատարեցին հայկական երգեր, ու Սիրահարների այգում հավաքվածները սիրահարվեցին խաղաղություն քարոզող բազմազգ երաժիշտներին։

Այս թեմայով