07 Հուլիս 2014, 16:28
2966 |

360Armenia.com` վիրտուալ Հայաստան

360Yerevan-ի թիմը հանդես է եկել Հայաստանի համայնապատկերն աշխարհին ներկայացնելու նախաձեռնությամբ: 360Armenia.com կայքում ներկայացված կլինեն երկրի 50 առավել նշանակալի մշակութային և պատմական կոթողները, վայրերը, ինչպիսիք են, օրինակ՝ հեթանոսական Գառնին, միջնադարյան Գեղարդի տաճարը, Տաթևի մենաստանը, Ամբերդի ամրոցը և շատ այլ կառույցներ: 360Armenia նախագիծը կրկնում է իր նախորդի՝ 360Yerevan.com-ի գաղափարը, որտեղ ներկայացված էին Երևանի փողոցների ու հիշարժան վայրերի համայնապատկերները:

Նման ֆորմատի լուսանկարները դարձան շատ հանրաճանաչ Google Street View-ի շնորհիվ: Սակայն Google-ի քարտեզներում Հայաստանը ներկայացված չէր: Այդ գաղափարից ոգեշնչվելով՝ 360Yerevan-ի թիմը որոշեց ստեղծել առանձին հարթակ հենց միայն հայության համար: Քանի որ նախագիծը չի հետապնդում կոմերցիոն նպատակներ, Մշակույթի նախարարությունը նույնպես որոշեց միանալ նախաձեռնությանը՝ մասնակի իր վրա վերցնելով ֆինանսավորումը:

Նախարարությունը բարձր գնահատեց նախագծի ունեցած դերը տուրիզմի զարգացման, Հայաստանի բրենդի վրա ունեցած բարերար ազդեցության գործում:
Նախագիծը պատրաստ կլինի արդեն աշնանը, իսկ առայժմ ցանկացողները կարող են հիանալ Գառնիի և Գեղարդի օդային և ցամաքային նկարահանումներով համապատասխանաբար այս ու այլ հղումներով:

Այս թեմայով