03 Հուլիս 2014, 12:13
2135 |

Անվճար «տնական» նախագիծ

«Հայկական տուն» թեմայով մրցույթի նախաձեռնողներն ակնկալում են հայկական տարբեր բնակավայրերի ավանդույթներին և տեղանքին բնորոշ և տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ տների նախագծեր ստանալ, որոնք հետագայում անվճար կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին:

«Հայկական տուն» ծրագրի մրցանակային ֆոնդի և աշխատանքային նախագծերի մշակման համար անհրաժեշտ ֆինանսավորումը տրամադրի «Մոնարխ» ընկերությունը: Վերջինիս հովանավորությամբ է կառուցվել Մատենադարանի նոր մասնաշենքը, ինչպես նաև այժմ ընթացքի մեջ է Երևանի գեղասահքի դպրոցի շինարարությունը: 

Մրցույթի գլխավոր նպատակը ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերի ճարտարապետական դիմագծի բարելավումն է, բացի այդ նաև քաղաքացիներին օգնելը, քանի որ լայն ընտրության հնարավորություն ունենալով` մարդիկ կարող են խնայել իրենց ֆինանսական միջոցները: Այս կերպ քաղաքաշինության նախարարությունը նախագծերի տասնյակ տարբերակներ կունենա, այդ թվում նաև՝ աշխատանքային ամբողջական նախագծեր, որոնք անվճար հիմունքներով կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին: 

Այս թեմայով