23 Հունիս 2014, 17:37
2033 |

Պեղելով Հայաստանի ապագան

Ամերիկացի կինոպրոդյուսեր Ջոզեֆ Ռոզենդոն նոր շոու է սկսում, որը կմեկնարկի Հայաստանի մասին պատմող ֆիլմով: Այն կոչվում է «Պեղելով ապագան» և ցուցադրվելու է PBS հեռուստաալիքով: Հնագիտական շոու անելու մտահղացումը Կալիֆորնիայի համալսարանի Հնագիտության ինստիտուտին է պատկանում: Հենց նրանք էլ որոշել են, որ առաջին երկիրը լինի Հայաստանը: Շոուն բացի Հայաստանից կնկարահանվի ևս 30 երկրում: Հայաստանի մասին պատմող տեսաշարը կներկայացնի մեր երկրի պատմությունը, հնագիտական բազմաթիվ պեղումների արդյուքները, կլինեն զրույցներ մասնագետների հետ: Շոուի ստեղծագործական խումբը նկարահանումներ է կատարել Գառնիում, Էջմիածնում, Ախթալայում, Հաղպատում, Գեղարդում, Կարմիր բլուրում:

Նշենք, որ PBS հեռուստաալիքը մոտ 38 մլն հեռուստադիտող ունի:

http://www.mediafire.com/watch/6rarz43rp5t1h3z/Armena_Sizzle.mov

 

Այս թեմայով