19 Հունիս 2014, 15:56
2094 |

Կինոդիտումներ ժեստերի լեզվով

«Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի փառատոնը ակտիվորեն աշխատում է նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես երիտասարդների հետ: Փառատոնի կամավորների թվում քիչ չեն լսողության խնդիրներ ունեցող երիտասարդները: Փառատոնն իրավամբ նրանց հասանելի դարձնելու համար կազմակերպիչները նախատեսել են կինոդիտումներն անցկացնել ժեստերի լեզվի համաժամանակյա թարգմանությամբ: Թարգմանությունը կիրկանացնի ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը: «Ժեստերի լեզուն իմացող խուլերի համայնքը իրեն հաշմանդամ է զգում միայն այն դեպքում, երբ չեն լսում ու արտահայտվում, այսինքն` զրկված են ժեստերի լեզվով հաղորդակցվելու հնարավորությունից»,- բացատրում է ողջ կյանքը լսողության խանգարումներ ունեցող մարդկանց հետ աշխատող Զուբեյդա Մելիքյանը:

Նա նշում է, որ խուլերի համայնքի ներկայացուցիչները մեծ ոգեւորությամբ են ընդունել ֆիլմերի թարգամության նախաձեռնությունը. «Նրանք էլ են ուզում ֆիլմ նայելիս ոչ թե գուշակություններ անել, այլ հասկանալ ֆիլմն ամբողջությամբ: Հասկանալ ու նաեւ իրենց կարծիքը հայտնել տեսածի ու զգացածի վերաբերյալ»:«Երբ իմացա, որ Տեր Եսային եւ Շահենը մեծ միջոցառում են անելու, որը նաեւ մեզ համար է նախատեսված լինելու, որոշեցի անպայման ներգրավվել նախապատրաստական աշխատանքներում եւ իմ լուման ունենալ այս մեծ տոնի կազմակերպման գործում»,- ժեստերի լեզվով ասում է Գրետա Ավագյանը: Խուլերի համայնքի ներկայացուցիչներն այս օրերին կարեւոր ստեղծագործական գործընթացում են. նրանք սովորում են հատուկ փառատոնի համար գրված հիմներգի բառերը:

Այս թեմայով