14 Հունիս 2014, 19:17
2369 |

Փրկության վարդեր

Հունիսի 13-ի երեկոյան «Դալան» ցուցասրահում բացված ցուցահանդեսի ժամանակ գրեթե աննկատ, բայց կարևոր մի միջամտություն տեղի ունեցավ: Աֆրիկյանների տան փրկության համար պայքարող երիտասարդները սկսեցին հավաքվածներին վարդ բաժանել՝ ի նշան Աֆրիկյանների տան փրկության հանդեպ սոլիդարության: «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» ու «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունները վարդերի հետ բաժանում էին նաև թռուցիկներ, որոնցում ասվում է. «Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքը հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան է: Շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջերին և ծառայել որպես վերնախավի ու մտավորականության ակումբ: Երևան քաղաքի համար նման բացառիկ կոթողները պետք է մնան իրենց տեղում և վերականգնվեն: Այս գերնպատակին պետք է ուղղված լինի մայրաքաղաքի կենտրոնի քաղաքաշինական զարգացումը»:

Նախաձեռնության անդամները քաղաքապետարանից պահանջում են միջոցներ ձեռնարկել վերականգնելու Աֆրիկյանների տունը իր տեղում:

Այս թեմայով