12 Հունիս 2014, 18:32
3206 |

Armenian Navigator հավելվածը՝ App Store-ում

imyerevan.com կայքի Armenian Navigator նախագծի  մոբայլ-հավելվածն արդեն հասանելի է App Store-ում: Ներբեռնելով հավելվածը՝ յուրաքանչյուր օգտատեր կարող է ավելացնել վայրեր, որոնք դեռ նշված չեն Նավիգատորի ցանկում: Տեղեկությունը ստուգվելուց անմիջապես հետո կհայտնվի Armenian Navigator-ի տվյալների բազայում: Հավելվածն անվճար է, առայժմ հասանելի է միայն Iphone հեռախոսների համար, սակայն առաջիկայում պատրաստ կլինի նաև անդրոիդ համակարգով աշխատող տարբերակը:

Yerevan Productions ընկերությանը պատկանող   Armenian Navigator նախագծի վրա աշխատանքներ են տարվում արդեն մեկ ու կես տարի: Գաղափարը պարզ է. ստեղծել  աշխարհում հայկական վայրերի մասին ազատ, ինտերակտիվ, անընդհատ թարմացվող օնլայն հանրագիտարան: Armenian Navigator-ում ներառված են աշխարհում գոյություն ունեցող այն բոլոր վայրերը, որտեղ կա հայկական հետք՝ լինեն դրանք հայկական եկեղեցիներ ու խաչքարեր, թե ռեստորաններ՝ հայկական խոհանոցով, հայերին պատկանող դպրոցներ և հյուրանոցներ: Բնականաբար, տվյալների բազան անընդհատ թարմացվում է, քանի դեռ աշխարհով մեկ սփռված հայերը ծավալում են որևէ գործունեություն:

Ներբեռնեք, օգտվեք, ավելացրեք, որպեսզի միասին ստեղծենք աշխարհի հայկական քարտեզը: 

 

Այս թեմայով