11 Հունիս 2014, 17:09
2208 |

Առաջին երիտասարդական կարճամետրաժների փառատոնը Երևանում

Սեպտեմբերի 12-ից 14-ը Երևանում կանցկացվի Հայաստանում առաջին`«Ավանգարդ» երիտասարդական կարճրամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը: Փառատոնի ծրագիրը բաժանված է երկու մասի և ներառում է հետևյալ անվանակարգերը՝ Միջազգային մրցույթի շրջանակում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Հանձնաժողովի հատուկ մրցանակ», ազգային մրցույթի՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»։ Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողներ, ովքեր սովորում են բարձրագույն կրթական հաստատություններում: Հանձնաժողովը կազմված կլինի ռուսական կինեմոտոգրաֆի հայտնի ներկայացուցիչներից և արվեստագետներից։ Հայտերն ընդունվում են մինչև 2014-ի սեպտեմբերի 1-ը։ Հայտերն ուղարկելու և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Այս թեմայով