09 Հունիս 2014, 17:31
3567 |

Սև անձրևանոցավորները «բացահայտվում են»

Քաղաքը գրաված անձրևանոցներով երիտասարդները, որոնց մասին պատմել էինք, պարզվում է` իսկապես պերմիերայի են նախապատրաստվում: Թեև ֆլեշ-մոբի կազմակերպիչները գաղտնապահ են, բայց մի քիչ բացել են չակերտները ու տեղեկացրել, որ սպասվող իրադարձությունը «Պիկ» նախագիծն է: Նրանք նաև ֆլեշմոբի մասին պատմող տեսաշար են հրապարակել: Հիշեցնենք, որ օրեր շարունակ մայրաքաղաքի բանուկ փողոցներում շրջում են 20-ից ավելի սև անձրևանոցներով երիտասարդներ, որոնք հրաժարվում են խոսել անցորդների հետ: Նրանք իրենց յուրօրինակ զբոսանքն ավարտում են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վահանակների մոտ տեղադրված դռան մոտ, որի վրա գրված է «պրեմիերա»:

Այս թեմայով