09 Հունիս 2014, 13:33
1946 |

Ջրահարսի հաղթանակները շարունակվում են

Ռուսաստանաբնակ երիտասարդ հայ կինոռեժիսոր Աննա Մելիքյանը, ով հանդիսատեսին հայտնի է «Ջրահարս» ֆիլմով, «Կինոտավր» 25-րդ բաց փառատոնում արժանացել է «լավագույն ռեժիսոր» մրցանակին իր նոր ` «Աստղ» ֆիլմի համար: Նույն ֆիլմի դերասանուհիՍևերիա Յանուշաուսկայտեն ճանաչվել է լավագույն դերասանուհի: «Աստղ» ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 1-ն` «Կինոտավր» բաց կինոփառատոնում, թե երբ այն կհայտնվի կինոթատրոններում, դեռ հայտնի չէ: Նշենք, որ Աննա Մելիքյանը համարվում է աշխարհի ամենահեռանկարային ռեժիսորներից մեկը: Նրա «Ջրահարսը» ֆիլմը Բեռլինի միջազգային կինոփառատոնին մրցանակի է արժանացել և 2008-ին էլ ներկայացվել «Օսկարի»:

Այս թեմայով