06 Հունիս 2014, 12:42
1808 |

«Ֆրեսկոյի» օրերը մոտենում են

«Ֆրեսկո» միջազգային փառատոնի ընթացքում հանդիսատեսին կներկայացվի 58 ֆիլմ աշխարհի 17 երկրներից: Այս ֆիլմերից 6-ը Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին են: Կազմակերպիչները նշում են, որ ի սկզբանե ցեղասպանության թեմայով ֆիլմերի հավաքման նպատակ չի եղել, ամեն ինչ ստացվել է ինքնաբերաբար: Այդ 6 ժապավեններից մրցութային ծրագրում ընդգրկված է միայն մեկը:

Հատուկ ծրագրում ընդգրկված է նաև «Ավրորա» հոլիվուդյան ժապավենը' Հայերի ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։

Փառատոնի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կցուցադրվեն ծրագրում ընդգրկված 2 ֆիլմ և կանցկացվի հանդիպում փառատոնի հատուկ հյուրերից մեկի'Հայր Հովհաննեսի (Ջովաննի Գուայտա) հետ: Ռուսական ուղղափառ եկեղեցու քահանան իտալացի պատմաբան, աստվածաբան և գրող է, ով հայերի մասին երեք աշխատությունների, այդ թվում 2005-ին Մոսկվայում լույս է տեսած «Ճիչ Արարատից: Արմին Վեգները և հայերի ցեղասպանությունը» գրքի հեղինակն է: Հանդիպման ընթացքում Ջովաննի Գուայտան ոչ միայն կխոսի հայերին նվիրված իր արդեն հրատարակված աշխատությունների մասին, այլև կպատմի իր նոր գրքի մասին, որի վրա աշխատում է այս օրերին:

Այս թեմայով